Ռիկոթիի լեռնանցքում այրվում է հեղուկ գազով ավտոմեքենան. տեսագրություն դեպքի վայրից

Ռիկոթի լեռնանցքում, որտեղ ավտովթարի հետևանքով զոհվել է ավտոմեքենայի վարորդը, հեղուկ գազով ավտոմեքենան դեռևս այրվում է, կա պայթյունի վտանգ կա,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է արտակարգ իրավիճակների կառագարման գործակալության Իմերեթիի վարչության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեն:

Ջղամաձեի հայտարարությամբ, այժմ մեկուսացվում է հրդեհը:

Փրկարարները չեն կարող մոտենալ այրվող ավտոմեքենային: Անվտանգության նպատակով, դեպքի վայրի մերձակայքում գտնվող «Էդեմ» ռեստորանից տարհանել են մարդկանց:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, զոհվածի ինքնությունը դեռևս չի պարզվել:

Ռիկոթիի լեռնանցքում, Խարագաուլիի մունիցիպալիտետի տարածքում, Խևի գյուղում, ճանապարհի երթևեկելի հատվածում տեղաշարժվող հեղուկ գազով լի բեռնատար ավտոմեքենան սկսել է այրվել մոտ 18:00-ին: