Ռիկոթիի լեռնանցքային ճանապարհի երկու հատվածներում սկսվել են շինարարական աշխատանքներ
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, Ռիկոթիի լեռնանցքային ճանապարհի երկու հատվածներում սկսվել են շինարարական աշխատանքները: Նախարարության տեղեկությամբ, նախագիծը ամենաբարդն է Եվրոպայում ինժեներական տեսանկյունից, իսկ Անդրկովկասում նման մասշտաբի նախագիծ դեռևս չի իրականացվել:
Ընթացիկ աշխատանքներին են ծանոթացել Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին, նախարարի առաջին տեղակալ, ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Իրակլի Քարսելաձեն և դեպարտամենտի ներկայացուցիչները:
Այս պահի դրությամբ, աշխատանքներն արդեն սկսված են Ռիկոթիի լեռնանցքային ճանապարհի Խևի-Ուբիսայի 12.2 կմ երկարությամբ և Ուբիսա-Շորապանի 13 կմ երկարությամբ հատվածներում:
Առաջիկայում հայտնի կդառնա հաղթողը ընկերությունը և շինարարական աշխատանքները կսկսվեն Չումաթլեթի-Խևի հատվածում:
Ընդհանուր առմամբ Ռիկոթիի լեռնանցքային ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: