Միջազգային նշանակության՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթի թունելի (հին թունել) պրոֆիլակտիկ և մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 3-ից 5-ը, ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի երթևեկելի մասի մեկ գծով: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Ըստ նրանց՝ նշված ժամանակահատվածում ավտոճանապարհի Սուրամի հանգույց-Զեստափոնի (132-200 կմ) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
«Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- նշված է տեղեկատվության մեջ։