Ռիկարդ Յոզվյակ. Եվրամիությունը վաղուց կասեցրել է ԵՄ անդամակցությանն ուղղված ցանկացած առաջընթաց, թեև Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կմնա որպես թեկնածու երկիր
Դա ուղղակի գոլորշի է Վրաստանի կառավարության կողմից, գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը սոցցանցում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը վաղուց դադարեցրել է ԵՄ անդամակցության ուղղությամբ ցանկացած առաջընթաց։
«Սակայն, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կմնա որպես թեկնածու երկիր: «Միակ երկիրը, որը չեղյալ հայտարարեց այն Իսլանդիան էր, այն բանից հետո, երբ նա դա խնդրեց 2015 թվականին՝ անդամակցության դիմումը ներկայացնելուց վեց տարի անց»,- գրել է Յոզվիակը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է. «Մինչև 2028 թվականի վերջ մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, մենք շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, թեև թույլ չենք տա, որ որևէ մեկը անընդհատ շանտաժի ենթարկի»։