Րիղի գյուղի բնակիչ Պաատա Ռոգավային ազատել են Դրանդի այսպես կոչված բանտից
Զուգդիդիի շրջանից Րիղի գյուղի բնակիչ Պաատա Ռոգավային ազատել են Դրանդի այսպես կոչված բանտից,- այս մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են Պետական անվտանգության ծառայությունում:
Ինչպես հայտնել է Առաջին ալիքին ՊԱԾ-ի հանրության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին, ՊԱԾ-ի ներկայացուցիչների կողմից Պաատա Ռոգավային ազատելու հարցը ձերբակալության օրից մինչև այժմ ակտիվ բարձրացվում էր Գալիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումների ձևաչափում:
Մի քամի ամիս տևած գերությունից հետո, նախորդ տարվա վերջին ազատ են արձակել նաև Պաատա Ռոգավայի հորը՝ Արչիկո Ռոգավային: Հայրը և որդին, Արչիկո և Պաատա Ռոգավաներին ռուս սահմանապահները ձերբակալել էին նախորդ տարվա ապրիլի 6-ին՝ Զուգդիդիի շրջանում, Էնգուրի գետի ափին, այսպես կոչված սահմանի անօրեն հատման մեղադրանքով, բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված դատարանը Արչիկո Ռոգավային դատապարտել էր 2 տարվա, իսկ նրա որդուն՝ Պաատա Ռոգավային, 2 տարի և 4 ամիս ազատազրկան: