Ռիղեթի-Հանգստավայր Գոդերձի հատվածում թույլատրվում է միայն բարձր անցողիկ մեքենաների երթեւեկությունը
Ռիղեթի-Հանգստավայր Գոդերձի հատվածում թույլատրվում է միայն բարձր անցողիկ մեքենաների երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան պատճառով հանրապետական նշանակության Բաթումի (Անգիսա)- Ախալցիխե 90-106 կմ հատվածով թույլատրվում է երթևեկել միայն բարձր անցողիկ մեքենաներին, իսկ մնացած Ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։

Ավտոճանապարհի 1-90 կմ (Անգիսա-Ռիղեթի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։