Ռիղե-Նարիղալա ճոպանուղին փետրվարի 7-ից մարտի 1-ը չի կարողանա սպասարկել ուղեւորներին՝ տեխնիկական կանոնակարգով նախատեսված աշխատանքների պատճառով։ Այդ մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նշված ժամանակահատվածում «Ճոպանային սարքավորումների (ճոպանուղի, ֆունիկուլյոր) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» համաձայն, կփոխարինվի քարշակը և կիրականացվեն սպասարկման աշխատանքներ։
Պայմանագրի պայմանների համաձայն՝ աշխատանքները կիրականացնեն իտալական «Leitner» արտադրողի մասնագետները։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։