Մարտի 20-ից Ռիղե-Նարիղալա կապող ճոպանուղին ժամանակավորապես չի կարող սպասարկել ուղեւորներին։
Ինչպես պարզաբանում է Թբիլիսիի քաղաքապետարանը, դրա պատճառը տեխնիկական աշխատանքներն են։
Գերատեսչության հաղորդմամբ, ճոպանուղու վրա աշխատանքները կիրականացվեն կանոնակարգին համապատասխան։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։