Րիղե-Նարիղալա ճոպանուղին այսօր ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղևորներին
«Թելասի»-ի կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների պատճառով, այսօր, 12:00-ից մինչև 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Րիղե-Նարիղալա ճոպանուղուն էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի պատճառով ճոպանուղին չի կարողանա սպասարկել ուղևորներին:
Տեղեկությունն այս մասին տարածում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը ստեղծված անհարմարավետության համար հայցում է բնակչության ներողամտությունը»,- ասվում է ընկերության հայտարարությունում: