Ռիղե-Նարիղալա կապող ճոպանուղին վաղվանից կվերսկսի ուղեւորափոխադրումները
Ռիղե-Նարիղալա միացնող ճոպանուղու կանոնակարգով նախատեսված տեխնիկական աշխատանքներն ավարտվել են։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ ճոպանուղին վաղվանից կվերսկսի իր բնականոն աշխատանքը և ուղևորներին կսպասարկի ժամը 10:00-22:00-ն։
Տեխնիկական աշխատանքների պատճառով Ռիղե-Նարիղալա կապող ճոպանուղին մարտի 20-ից ժամանակավորապես չի կարողացել սպասարկել ուղեւորներին։