Ռևազ Դավիթաձեի բրոնզե մեդալը և երկու ռեկորդ աշխարհի առաջնությունից (տեսանյութ)
Աշխաբադում ընթացող ծանրորդների աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականին առաջին մեդալ է բերել Ռևազ Դավիթաձեն:
Եվրոպայի գործող չեմպիոնը, 20 ամյա վրաց ծանրորդը ՝պոկում և քաշում անվանակարգերում ընդհանուր առմամբ բարձրացրել է 371 կիլոգրամ և զբաղեցրել երրորդ տեղը: Նույն արդյունքն էր ցույց տվել նաև արծաթե մեդալ նվաճած բելառուս Պավել Խադարևիչը, որը երկրորդ տեղը զբաղեցրել է միայն այն պատճառով, որ նրա քաշը փոքր ինչ տարբերվում էր Ռևազի քաշից:
Խաղերի չեմպիոն է դարձել ռուս Արտյոմ Օլուխովը:
Հեղինակ -
Edgar Barsegyan