Reuters. ԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանի և Մոլդովայի անդամակցության հայտերը
ԵՄ-ն պատրաստ է ընդունել Վրաստանի և Մոլդովայի անդամակցության հայտերը։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը։
Պաշտոնյան ասաց, որ հայտարարությունները «անհապաղ են»:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը արագացված ընթացակարգով դիմում է Եվրամիությանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, արդեն պատրաստում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմում, որը մարտի 3-ին Վրաստանի կառավարության անունից պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին։