Reuters. ԵՄ անդամ երկրները համաձայնել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

16:10, 12.09.2025

ԵՄ անդամ պետությունները համաձայնել են վեց ամսով երկարաձգել Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները,- հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով ԵՄ նախագահող երկրին՝ Դանիային։

Ռոյթերսի տվյալներով՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում ավելացվել է ավելի քան 2500 ռուսական կազմակերպություն և անհատ։ Նրանց բանկային հաշիվները սառեցվել են, և նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ։

Ինչպես գրում է հրատարակությունը, պատժամիջոցների երկարաձգումը հաճախ փակուղի է մտնում ԵՄ երկրների միջև, քանի որ Հունգարիան հաճախ պահանջում է որոշակի անձանց հանել ցանկից։ Այս դեպքում պաշտոնական Բուդապեշտը այլ դիրքորոշում չի հայտնել։

ԵՄ անդամ պետությունները պատժամիջոցների երկարաձգման հարցը քննարկում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։

Նմանատիպ