Reuters. Սլովակիան և Հունգարիան կկարողանան ռուսական նավթ գնել մինչև 2023 թվականի վերջ՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին
Չնայած ԵՄ պատժամիջոցներին, Սլովակիան և Հունգարիան կկարողանան ռուսական նավթ գնել մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով ԵՄ աղբյուրի վրա։
«Reuters»-ը գրում է, որ բացառություններ են թույլատրվում, քանի որ Սլովակիան ու Հունգարիան մեծապես կախված են ռուսական նավթից։
Ըստ ԶԼՄ-ների՝ ԵՄ-ն ռուսական նավթի հիմնական հաճախորդն է, որն օրական գնում է մոտ 3,5 միլիոն բարել արտադրանք: Անցյալ տարի բլոկը ռուսական նավթի վրա ծախսել է ավելի քան 73 միլիարդ եվրո։