Reuters. Ռուսաստանը վաղվանից կարող է դադարեցնել գազի մատակարարումը Ֆինլանդիա
Վաղվանից Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Ֆինլանդիա,- հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ֆիննական լրատվամիջոցներին։
Տեղեկությունը տարածում են լրագրողները՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։
Ռուսաստանը Ֆինլանդիայի բնական գազի հիմնական մատակարարն է, թեև երկրին անհրաժեշտ էներգետիկ կարիքների միայն հինգ տոկոսն է ստացվում գազից:
Այնուամենայնիվ, ըստ «Reuters»-ի, գազամատակարարումը կարող է խնդիրներ ստեղծել խոշոր ձեռնարկությունների համար։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը մայիսի 12-ին հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը պետք է ներկայացվի որքան հնարավոր է շուտ։