Reuters. Օչամչիրեում տեղակայված ռուսական ռազմածովային բազան կարող է վկայել, որ Ռուսաստանը այլընտրանք է փնտրում Սեւաստոպոլին
Reuters. Օչամչիրեում տեղակայված ռուսական ռազմածովային բազան կարող է վկայել, որ Ռուսաստանը այլընտրանք է փնտրում Սեւաստոպոլին

Օչամչիրեում ռուսական ռազմածովային բազան կարող է վկայել, որ Ռուսաստանը այլընտրանք է փնտրում Սեւաստոպոլին,- գրում է «Reuters»-ը։ Արեւմտյան հրատարակության հոդվածում նշվում է նաեւ, որ Վրաստանի Աբխազիայի շրջանում ռազմաբազա ստեղծելով՝ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սեւ ծովի ափին դեպի Թուրքիա։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որը տեղակայված է բռնակցված Ղրիմի թերակղզում, Սևաստոպոլում, բազմիցս դարձել է Կիևի զորքերի թիրախ՝ 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, ասվում է արևմտյան հրապարակման մեջ:

Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարց են ուղղել Օչամչիրեում ռուսական ռազմաբազա ստեղծելու մասին, սակայն Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական ստորաբաժանումների և նավերի տեղակայման հարցը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատասխանատվությունն է։

Միաժամանակ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարձակումների պատճառով դուրս է բերել իր սեւծովյան նավատորմի մեծ մասը բռնակցված Ղրիմում գտնվող իր հիմնական բազայից: