«Reuters» - Mobileye ընկերության ղեկավարը, Իսրայելի հայտնի գործարարներից մեկը, պահանջում է Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության հրաժարականը
Ինքնավար մեքենաների արտադրությամբ զբաղվող Mobileye ընկերության ղեկավար Ամնոն Շաշուան և Իսրայելի հայտնի գործարարներից մեկը պահանջում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության անհապաղ հրաժարականը։
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Ամնոն Շաշուան իսրայելական մասնավոր հատվածի անունից ասում է, որ Նեթանյահուի կառավարությունը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ձախողվող և ապաշնորհ է։
«Մենք պետք է նվազեցնենք կորուստները եւ դա անենք շատ արագ։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը Իսրայելի իշխանության փոփոխությունն է, եւ դա պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է գործարարը։
Շաշուայի խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունն ավելի շատ մտահոգված է իր փրկությամբ, քան երկրի։
Գործարարի այս հայտարարության առնչությամբ «Ռոյթերս» լրատվական գործակալությունը կապ է հաստատել Բենիամին Նեթանյահուի վարչակազմի հետ։ Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի վարչապետի վարչակազմը չի ցանկացել մեկնաբանել այս թեման։