Reuters – Մեծ յոթնյակի երկրները նախատեսում են արգելել Ռուսաստանից ոսկու ներկրումը

10:51, 26.06.2022

Reuters-ի փոխանցմամբ՝ Մեծ յոթնյակի երկրները կհամաձայնվեն Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքին։ Գործակալությունն այս տեղեկությունը տարածում է սեփական աղբյուրի հիման վրա։

«Մեծ յոթնյակի» 48-րդ գագաթնաժողովը կանցկացվի Գերմանիայի Բավարիա քաղաքում։ Դրան կմասնակցեն ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրամիության խորհրդի նախագահները։

Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ռուսական ոսկու ներկրման արգելքի վերաբերյալ համապատասխան որոշումը կհայտարարի երեքշաբթի օրը։ Արգելքը նպատակ ունի Ռուսաստանին ավելի մեկուսացնել համաշխարհային տնտեսությունից և սահմանափակել Ռուսաստանի մասնակցությունը ոսկու շուկայում։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ոսկու արտահանումը ռուսական բյուջեի եկամուտների երկրորդ աղբյուրն է էներգետիկ ռեսուրսներից հետո։ Արևմտյան պատժամիջոցների պատճառով միջազգային շուկայում մի շարք խաղացողներ արդեն դադարեցրել են ռուսական ոսկի գնելը՝ վախենալով բանկային գործառնությունների ոլորտում պատժամիջոցների ռեժիմը խախտելուց։ Նշենք, որ Ռուսաստանի տարեկան մասնաբաժինը ոսկու արդյունահանման ոլորտում ամբողջ աշխարհում կազմում է 10 տոկոս։

Նմանատիպ