Reuters. Լիտվան դադարեցնում է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստանից թողնել Կալինինգրադ
Լիտվան ասում է, որ դադարեցնում է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստանից թողնել Կալինինգրադ,- հայտնում է «Reuters»-ը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, այս մասին երեկ գրել է Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը։ Նրա խոսքով, ինքը նամակ է ստացել Լիտվայի երկաթուղուց, համաձայն որի՝ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում հունիսի 18-ից արգելվել է Ռուսաստանից Կալինինգրադ ուղարկվող ապրանքների 40-50 տոկոսի անցկացումը, այդ թվում՝ ածուխ, շինանյութ, մետաղներ և առաջադեմ տեխնոլոգիաներ։
«Reuters»-ի փոխանցմամբ, Ալիխանովին ուղղված նամակի բովանդակությունն այսօր հաստատել է Լիտվայի երկաթուղային ծառայությունը, սակայն այլ մեկնաբանություններ չեն արվել։
«BBC»-ի փոխանցմամբ՝ լիտվացի մի խումբ պատգամավորներ այսօր մտահոգություն են հայտնել Ուկրաինայում գողացված հացահատիկն երկրի տարածքով տեղափոխելու հնարավորության կապակցությամբ։