Reuters. Կրեմլը հերքում է Մոսկվայի նոր միջուկային հնարավորությունների մասին ԱՄՆ-ի հաղորդագրությունները՝ այն անվանելով «չար կեղծիք».
Reuters. Կրեմլը հերքում է Մոսկվայի նոր միջուկային հնարավորությունների մասին ԱՄՆ-ի հաղորդագրությունները՝ այն անվանելով «չար կեղծիք».

Կրեմլը հերքում է Մոսկվայի նոր միջուկային հնարավորությունների մասին ԱՄՆ-ի հաղորդագրությունները՝ այն անվանելով «չար կեղծիք»։ Այս մասին գրում է Ռոյթերս գործակալությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի մեկնաբանի տեղեկատվության բովանդակությունը, քանի դեռ Սպիտակ տունը չի հրապարակել մանրամասները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նախազգուշացումն ակնհայտորեն Կոնգրեսից ավելի շատ գումար ստանալու փորձ է Ուկրաինային օգնելու համար։

«Ակնհայտ է, որ Սպիտակ տունը փորձում է օգտագործել բոլոր ուղիները, որպեսզի Կոնգրեսը քվեարկի հատկացումների օրինագծի վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ հնարքներ կկիրառի Սպիտակ տունը»,- ասել է Պեսկովը։

Տեղեկատվության համար, NBC News-ը հայտնել է, որ Ռուսաստանը տիեզերքում հիմնված միջուկային զենք է մշակում, որը նախատեսված է ամերիկյան արբանյակներին թիրախավորելու համար։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ղեկավար Մայք Թերները կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրապարակել գաղտնի տեղեկատվությունը, որը վերաբերում է «ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիքին»։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մեկնաբանելով այս հարցը, նշել է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ անվտանգության հնարավոր սպառնալիքը ակտիվ հնարավորություն չէ։