Reuters. Կիրակի օրը Հունգարիա կժամանի ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը, այցը կկենտրոնանա ՆԱՏՕ-ի և Հունգարիայի առջև ծառացած ռազմավարական խնդիրների վրա:
Reuters. Կիրակի օրը Հունգարիա կժամանի ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը, այցը կկենտրոնանա ՆԱՏՕ-ի և Հունգարիայի առջև ծառացած ռազմավարական խնդիրների վրա:

Կիրակի օրը Հունգարիա կժամանի ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը։ Ինչպես գրում է Reuters -ը՝ հենվելով ԱՄՆ դեսպանատան վրա, սենատորների այցը կկենտրոնանա ՆԱՏՕ-ի և Հունգարիայի առջև ծառացած ռազմավարական խնդիրների վրա։

Հունգարիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որը չի վավերացրել Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։

Ինչպես ասել է Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մի հարց է, որն ուղղակիորեն ազդում է ԱՄՆ ազգային անվտանգության, ինչպես նաև ամբողջ դաշինքի անվտանգության վրա։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ իր կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը դաշինքին, սակայն, չնայած դրան, խորհրդարանում այդ հարցի շուրջ քվեարկություն չի եղել։ Ինչպես հայտարարել է իշխող կուսակցության՝ Ֆիդեսի խորհրդարանական խումբը, ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին, երբ խորհրդարանը կհանդիպի ձմեռային արձակուրդից հետո։