Reuters- Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը դժգոհություն են հայտնում այսօր ազատ արձակվելիք պատանդների և բանտարկյալների ցուցակների առնչությամբ
Իսրայելը և «Համասը» դժգոհություն են հայտնում այսօր հրապարակվելիք պատանդների և բանտարկյալների ցուցակների առնչությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով սեփական աղբյուրի վրա։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Կատարի միջնորդներն աշխատում են կողմերի հետ ցուցակների հետ կապված խնդիրը լուծելու, ինչպես նաև պատանդների և բանտարկյալների ազատ արձակման գործընթացի ձգձգումից խուսափելու համար։
Այսօր վաղ առավոտյան Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ը հանձնել է 11 պատանդների ցուցակը, որոնք խմբավորումը նախատեսում է ազատ արձակել այսօր։ Իսրայելի կառավարությունը նշում է, որ ցուցակը ներկայումս ուսումնասիրվում է անվտանգության ծառայությունների կողմից:
Բացի այդ, կողմերը չեն բացառում հրադադարի շարունակությունը։ Հրադադարի յուրաքանչյուր օրվա դիմաց Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ից ազատ արձակել 10 պատանդներին։ Յուրաքանչյուր ազատված իսրայելցի պատանդի դիմաց Իսրայելի իշխանությունները երեք պաղեստինցի բանտարկյալների են ազատում։
Իսրայելի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Գազայում գերության մեջ են մնում 184 մարդ, այդ թվում՝ 14 օտարերկրյա քաղաքացիներ և 80 երկքաղաքացիություն ունեցող իսրայելցիներ։