Reuters. Իրանը պլանավորում է Չինաստանի հետ կնքել հիպերձայնային հականավային հրթիռ գնելու պայմանագիր
Իրանը պլանավորում է Չինաստանի հետ պայմանագիր կնքել հիպերձայնային հականավային հրթիռ գնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վեց անանուն աղբյուրների։ Հրթիռները CM-302 տիպի են, չնայած մատակարարման ամսաթվերը և գնվելիք հրթիռների քանակը դեռևս հայտնի չեն։
Հիպերձայնային հրթիռն ունի մինչև 290 կմ հեռահարություն և կարող է խուսափել նավերի պաշտպանության համակարգերից, քանի որ այն թռչում է ցածր բարձրության վրա և շատ արագ։
Ինչպես գրում է Reuters-ը, Իրանի կողմից այս տեսակի հրթիռի ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի նրա հարձակողական հնարավորությունները և սպառնալիք կներկայացնի տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար։
Հարկ է նշել, որ Իրանի և Չինաստանի միջև հրթիռների վաճառքի վերաբերյալ բանակցությունները սկսվել են երկու տարի առաջ, բայց անցյալ տարի՝ 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից հետո, գործընթացը կտրուկ արագացավ։ Այս տարվա ամռանը բանակցությունները գտնվում էին վերջնական փուլում։