«Reuters»-ի փոխանցմամբ՝ Կարմիր ծովում կրակ է բացվել Վիետնամից Իսրայել մեկնող նավի վրա, որում եղել է 24 մարդ

20:41, 16.01.2024

Կարմիր ծովում կրակ է բացվել ևս մեկ նավի վրա:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մալթայի դրոշի ներքո ընթացող հունական նավը հրթիռով խոցվել է Կարմիր ծովում՝ Եմենի Պորտ Սալիֆից 76 ծովային մղոն հյուսիս-արևմուտք:

Ըստ տեղեկությունների՝ «Zografia» նավը Վիետնամից մեկնում էր Իսրայել, որում 24 մարդ էր։

Reuters-ը գրում է, որ հարձակման պահին նավի վրա բեռ չի եղել։ Հրթիռի խոցումից հետո նավը շարունակել է ճանապարհը, թեև անվտանգության ստուգման համար կփոխի իր սկզբնական ուղղությունը։

Նմանատիպ