Reuters-ի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինը դժվար թե ներկա գտնվի հաջորդ շաբաթ Հնդկաստանում նախատեսված «Մեծ դասակի» գագաթնաժողովին
Reuters-ի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինը դժվար թե ներկա գտնվի հաջորդ շաբաթ Հնդկաստանում նախատեսված «Մեծ դասակի» գագաթնաժողովին

Սպասվում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց կթողնի հաջորդ շաբաթ Հնդկաստանում կայանալիք «Մեծ դասակի» գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով սեփական աղբյուրների վրա։

Ինչպես գործակալությանը հայտնել են մի քանի երկրների դիվանագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաներ, գագաթնաժողովին Չինաստանի անունից կմասնակցի վարչապետ Լի Ցյան։ Սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում կանցկացվի «Մեծ դասակի» ղեկավարների հանդիպումը։

Մեծ դասակի գագաթնաժողովը դիտվեց որպես ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպման հնարավորություն: Նրանց վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Բալիում կայացած «Մեծ դասակի» գագաթնաժողովի շրջանակներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու Նյու Դելիում նախատեսված հանդիպմանը, և որ Ռուսաստանը գագաթնաժողովին կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։