Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը կայցելի Չինաստան։ Ինչպես գրում է «Reuters»-ը, հանդիպումների հիմնական թեմաները լինելու են Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունների խորացումը եւ ուկրաինական պատերազմը։
«Ռոյթերզ»-ը նշում է, որ Չինաստան-Ռուսաստան առևտրային հարաբերությունները 2023 թվականին կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 240 միլիարդ դոլարի, ինչը 26 տոկոսով ավելի է նախորդ տարիների համեմատ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Սերգեյ Լավրովը կհանդիպի չինացի գործընկերոջ՝ Վան Յիի հետ։
Մինչ այդ «Reuters»-ը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է մայիսին այցելել Չինաստան, որը կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը նախագահի նոր ժամկետից հետո։