«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 15-ին
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 15-ին։ Երկու երկրների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ու Պեկինը վերջին նախապատրաստական աշխատանքներն են տանում Բայդենի և Սի Ցզինպինի բանակցությունների համար։
Սակայն Չինաստանը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Գործակալության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը։ ԱՄՆ-ը նաև ծրագրում է վերսկսել բանակցությունները Չինաստանի հետ պաշտպանության հետ կապված հարցերի շուրջ՝ ռիսկերը նվազեցնելու համար։
Տեղեկատվության համար, նոյեմբերի սկզբին Սպիտակ տունն առաջին անգամ հաստատել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվել են երկու առաջնորդների հանդիպման շուրջ։