«Reuters»-ի փոխանցմամբ՝ Իրաքում ամերիկյան ավիաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ
Իրաքում հարձակվել են ԱՄՆ ավիաբազայի վրա, կան վիրավորներ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Այն-Սա-Ասադ ավիաբազայի վրա հրթիռային հարձակման հետեւանքով մի քանի ամերիկացի զինվոր է վիրավորվել։
Ըստ տեղեկությունների՝ մոտ տասը հրթիռ է արձակվել բազայի ուղղությամբ, որն օգտագործում են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը։
Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։
Իրաքում ամերիկյան ավիաբազայի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հինգ անդամներ սպանվել են Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով: Իրանը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին և սպառնացել վրեժ լուծել։