Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր Եգիպտոսում կկայանա Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմին նվիրված խաղաղության գագաթնաժողով, որին կմասնակցեն աշխարհի ավելի քան 20 առաջնորդներ
«Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Եգիպտոսում կկայանա Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմին նվիրված խաղաղության գագաթնաժողով, որին կմասնակցեն աշխարհի ավելի քան 20 պետությունների ղեկավարներ։
Ինչպես գրում է «Reuters»-ը, գագաթնաժողովին կմասնակցեն Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսին, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի և Իսպանիայի վարչապետները, ինչպես նաև կմասնակցեն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը և մի քանի արաբական պետությունների ղեկավարներ: Գագաթնաժողովին չեն մասնակցում Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները։