Reuters-ի և Ipsos-ի հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսին աջակցում է ընտրողների 44 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 տոկոսը
Reuters-ի և Ipsos-ի հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսին աջակցում է ընտրողների 44 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 տոկոսը

«Reuters»-ի և «Ipsos»-ի հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսը մի փոքր առավելություն ունի Դոնալդ Թրամփի նկատմամբ։

Հարցումների համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահին աջակցում է ընտրողների 44 տոկոսը, իսկ ԱՄՆ նախկին նախագահին՝ 42 տոկոսը։

«Ռոյթերզ»-ը գրում է, որ Ջո Բայդենը նախորդ շաբաթ նախագահական քարոզարշավից հեռանալուց առաջ Դոնալդ Թրամփից հետ էր մնում երկու տոկոսով։

Հուլիսի 22-ին և 23-ին նոր հարցում է անցկացվել։ Հարիսն ու Թրամփը հուլիսի 15-16-ին անցկացված հարցման արդյունքներով հավասար են եղել 44 տոկոսին, մինչդեռ Թրամփը հուլիսի 1-2-ին անցկացված հարցման արդյունքներով գլխավորել է մեկ տոկոսային կետով:

Reuters-ը գրում է, որ հարցման սխալը երեք տոկոսային կետի սահմաններում է։