Reuters - Հունգարիան և Չեխիան արգելափակել են ԵՄ-ի փորձը՝ պատժամիջոցներ կիրառել իսրայելցիների դեմ, ովքեր հարձակվել են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների վրա
Reuters - Հունգարիան և Չեխիան արգելափակել են ԵՄ-ի փորձը՝ պատժամիջոցներ կիրառել իսրայելցիների դեմ, ովքեր հարձակվել են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների վրա

Հունգարիան և Չեխիան կասեցրել են ԵՄ-ի՝ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների վրա հարձակում գործած իսրայելցիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փորձը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հունգարիան և Չեխիան հայտարարել են, որ պատրաստ չեն առաջ շարժվել այդ առաջարկով: Առաջարկները ներառում էին պատժամիջոցներ մեկ տասնյակ անձանց և կազմակերպությունների նկատմամբ։

Ինչպես գրում է գործակալությունը, պատժամիջոցները ենթադրում էին արգելել ճանապարհորդությունը Եվրամիություն։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ հիմա հաստատ իսրայելցիների դեմ պատժամիջոցներ կիրառելու ժամանակը չէ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է կենտրոնանա Իսրայելին օգնելու վրա՝ հաղթելու «Համասին» և ազատ արձակել պատանդներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել մի քանի իսրայելցիների նկատմամբ, որոնք պատասխանատու են Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների վրա հարձակումների համար։