Reuters. Հռոմի պապը քննադատում է Ռուսաստանին Ուկրաինայում դաժանության համար, սակայն ասում է, որ պատերազմը կարող է ինչ-որ կերպ հրահրված էր կամ չէր կանխվել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Ռուսաստանին Ուկրաինայում դաժանության համար, և միևնույն ժամանակ ասել է, որ հնարավոր է, պատերազմը հրահրված էր, – հաղորդում է «Reuters»-ը։
«Reuters»-ի փոխանցմամբ, անցյալ ամիս Հռոմի պապը զրույց է ունեցել ճիզվիտական լրատվամիջոցների խմբագիրների հետ, որի տեքստը հրապարակվել է այսօր։ Ըստ լրատվամիջոցների, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Ռուսաստանին Ուկրաինայում դաժան, անողոք, սարսափելի գործողությունների համար և բարձր է գնահատել ուկրաինացիների գոյատևման խիզախ պայքարը։ Նա, սակայն, նշեց, որ պատերազմը հնարավոր է ինչ-որ կերպ հրահրված է եղել։
«Մենք չենք տեսնում այս պատերազմի հետևում ծավալվող ողջ դրաման, որը հնարավոր է, ինչ-որ կերպ հրահրված է եղել, կամ չի կանխվել», – ասել է Ֆրանցիսկոս պապը։
«Reuters»-ի փոխանցմամբ, Հռոմի պապը նշել է նաեւ, որ դատապարտելով ռուսական զորքերի դաժանությունը, չպետք է մոռանալ առկա իրական խնդիրները, եթե կա դրանք լուծելու ցանկություն։ Նրա խոսքով, պատերազմի բռնկմանը խթանող գործոններից է ռազմական արդյունաբերությունը։