Reuters. ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա անսպասելի է եղել Իրանի որոշ առաջնորդների համար
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա անսպասելի է եղել Իրանի որոշ առաջնորդների համար,- հայտնում է «Reuters»-ը։
Ինչպես գրում է գործակալությունը՝ հենվելով ԱՄՆ հետախուզության տվյալների վրա, Իրանը հավանաբար գիտեր, որ ՀԱՄԱՍ-ը հարձակում է նախապատրաստում, թեև իրանցի որոշ ղեկավարներ զարմացած էին զինյալների կողմից իրականացված գործողության աննախադեպ մասշտաբով։
ԱՄՆ հետախուզությանը աղբյուրը «Reuters»-ին ասել է, որ, որպես կանոն, Իրանի ղեկավարները գիտեն ՀԱՄԱՍ-ի գործողությունների մանրամասները։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ Վաշինգտոնում այս փուլում իրենք ապացույցներ չունեն, որ Իրանը հատուկ օգնում էր ՀԱՄԱՍ-ին՝ այս հարձակումը կազմակերպելու համար։