Reuters. Գազայի հատվածի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից հետո մեծանում է հակամարտության սրման վտանգը, ինչի պատճառով համաշխարհային շուկաներում նավթի գինը աճել է գրեթե 2%-ով
Reuters. Գազայի հատվածի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից հետո մեծանում է հակամարտության սրման վտանգը, ինչի պատճառով համաշխարհային շուկաներում նավթի գինը աճել է գրեթե 2%-ով

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից հետո մեծանում է հակամարտության սրման վտանգը, ինչի պատճառով համաշխարհային շուկաներում նավթի գինը աճել է գրեթե 2%-ով։

«Brent» տեսակի նավթի արժեքը կազմում է 91,45 դոլար։ Իսկ Արեւմտյան Տեխասի նավթի գինը 88,32 դոլար է։

Ինչպես «Reuters»-ին հայտնել են ֆինանսական վերլուծաբանները, շուկայի խաղացողներն անհանգստացած են հակամարտությունների ընդլայնման աճող սպառնալիքով, ինչի պատճառով էլ նավթի գներն աճում են:

«Reuters»-ը հայտնում է նաեւ, որ Գազայի հատվածում լարվածության աճին զուգահեռ Պարսից ծոցի երկրներում արժեթղթերի գներն անկում են ապրել։