Reuters. Գազայի հատվածի բնակչության մեծ մասը կարծում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումը սխալ էր
Գազայի հատվածի բնակչության մեծ մասը կարծում է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումը սխալ էր։ Հրապարակված հետազոտության համաձայն՝ այս հարձակման կողմնակիցների թիվը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի սկզբին Պաղեստինի քաղաքականության եւ հետազոտական կենտրոնի կողմից։ Հարցվածների 57%-ը չի աջակցում այս հարձակմանը, իսկ 39%-ը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումը ճիշտ էր։
Սա առաջին դեպքն է հոկտեմբերի 7-ից հետո, երբ PSR-ի հարցումը ցույց տվեց, որ Գազայում հարցվածների մեծամասնությունը բացասական է գնահատել ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Հունիսին անցկացված PSR-ի նախորդ հարցումը ցույց է տվել, որ Գազայի հատվածում հարցվածների 57%-ը ճիշտ է համարում հարձակումն Իսրայելի վրա։