Reuters. Էմանուել Մակրոնն ասում է, որ Ֆրանսիան չի ցանկանում զիջումների գնալ Ռուսաստանին, իսկ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում

22:10, 10.06.2022

Ֆրանսիան չի ցանկանում զիջումների գնալ Ռուսաստանին, իսկ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի Մոսկվայի օկուպացիոն ուժերի դեմ պատերազմում՝ վերականգնելով տարածքային ամբողջականությունը, – «Reuters»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսնակը։

«Ինչպես նախագահն է ասել, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան հաղթի։ Մենք ցանկանում ենք վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նախագահն ասում է, որ Պուտինի կամ Ռուսաստանի նկատմամբ փոխզիջման ոգի չկա: Երբ նա ուղղակիորեն խոսում է նրա հետ, դա փոխզիջում չէ, այլ միջոց՝ ասելու, թե ինչպես ենք մենք տեսնում մեր գործերը», – լրագրողներին ասել է Մակրոնի խոսնակը։

Նրա խոսքով, պաշտոնական Փարիզը եղել է պատժամիջոցների հիմնական ջատագովը եւ ուժեղ ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանին բացահայտ նվաստացնելը միայն կփակի ապագա դիվանագիտական ​​ուղիները։

Նմանատիպ