«Reuters»-ը հրապարակել է Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ
«Reuters»-ը հրապարակել է Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են տարածել և մտահոգություն հայտնել Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակում է «Ռոյթերս» գործակալությունը։

Այսպես կոչված Վայմարյան եռանկյունու ձեւաչափի անդամների տարածած հայտարարության մեջ ասվում է.«Նրանք չեն աջակցի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների բացմանը, քանի դեռ երկիրը բարեփոխումներ չի իրականացրել։

«Եթե Վրաստանը չփոխի իր ներկայիս կուրսը, չցուցաբերի բարեփոխումների շոշափելի փորձեր, և հատկապես չեղարկի վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա սատարել Վրաստանի անդամակցության բանակցություններին»,- հայտարարել են Վայմարի եռանկյունի ձևաչափի առաջնորդները։