Reuters. Չինաստանը աջակցություն է հայտնում Վենեսուելային, դեմ է «միակողմանի ահաբեկմանը»
Reuters. Չինաստանը աջակցություն է հայտնում Վենեսուելային, դեմ է «միակողմանի ահաբեկմանը»

Չինաստանը կանգնած է Վենեսուելայի կողքին և դեմ է «միակողմանի ահաբեկչությանը», – ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր վենեսուելացի գործընկերոջը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է լիակատար շրջափակել Վենեսուելա մտնող և դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարները։

Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ Վան Ին հեռախոսազրույցի ժամանակ Վենեսուելայի արտգործնախարար Իվան Գիլին ասել է, որ Չինաստանը և Վենեսուելան ռազմավարական գործընկերներ են, և փոխադարձ վստահությունն ու աջակցությունը երկկողմ հարաբերությունների ավանդույթն են։

«Չինաստանը կարծում է, որ միջազգային հանրությունը հասկանում և աջակցում է Վենեսուելայի դիրքորոշումը՝ պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը», – ասել է նա։

Ձեր տեղեկության համար՝ Դոնալդ Թրամփը հրամայել է լիակատար շրջափակել Վենեսուելա մտնող և դուրս եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարները։

Ըստ նրա՝ «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անօրինական ռեժիմը գողացված նավթահանքերից նավթն օգտագործում է իրեն ֆինանսավորելու, թմրավաճառության, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների և առևանգումների համար»։

Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, բազմաթիվ պատճառներով Վենեսուելայի ռեժիմը հայտարարվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։