Reuters. Բարսելոնայում պաղեստինամետ ցուցարարները փորձել են ներխուժել երկաթուղային կայարանի տարածք։
Բարսելոնայում պաղեստինցիներին աջակցող ցուցարարները փորձել են ներխուժել երկաթուղային կայարանի տարածք։ Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կողպել են քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի դարպասները եւ վահաններ ու մահակներ օգտագործել ցուցարարների դեմ։
Երեկ պաղեստինամետ ցույցեր են անցկացվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում։ Լոնդոնում պաղեստինամետ երթին մասնակցել է 300 հազար մարդ։ Միաժամանակ ոստիկանությունը ուլտրաաջերի վաճառասեղանի մոտ ձերբակալել է ավելի քան 120 մարդու։
Պաղեստինամետ ցույցեր են անցկացվել նաև Բրյուսելում, Փարիզում, Վիեննայում և Բեռլինում։