Reuters. Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանում չի եղել ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության ժամանակ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանում չի եղել ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր։
Հրապարակումը, հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հաղորդում է, որ Իրանի դեմ գործողությունը ծրագրվել է ամիսներ շարունակ՝ Վաշինգտոնի հետ համաձայնեցված։ Ինչ վերաբերում է համատեղ ռազմական գործողության մեկնարկի ամսաթվին, աղբյուրը նշում է, որ կողմերը որոշումը կայացրել են մի քանի շաբաթ առաջ։