ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմանավ է ուղարկում Մերձավոր Արևելք,- հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը որոշել են լրացուցիչ ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ լարվածության աճի ֆոնին։
Պաշտոնյան, որը լրատվամիջոցների հետ զրուցել է անանունության պայմանով, ասել է, որ USS Delbert D. Black-ը տարածաշրջան է մտել վերջին 48 ժամվա ընթացքում։ Նա ասել է, որ սա Մերձավոր Արևելքում ականակիրների թիվը հասցնում է վեցի, ինչպես նաև մեկ ավիակիր և երեք այլ ափամերձ ռազմանավ։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն ցուցարարների դեմ բռնությունը, նա կհարվածի Իրանին։