Ռեստորաններն ու սննդի կետերը դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ, ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով
Կայացրել ենք որոշում, որ հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում,- այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին:
Բացի այդ, ռեստորաններն ու սննդի կետերը դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով:
«Մինչ օրս, լեռնադահուկային հանգստավայրերից բացի, հյուրանոցներն ու դրանց կից ռեստորանները գործել են միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու համար: Արգելվում է մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումը: Ցավոք, տեսնում ենք, որ հյուրանոցների մեծ մասը փորձում է շրջանցել պահանջները և կազմակերպել ամանորյա երեկույթներ:
Ուստի կայացրել ենք որոշում, որ հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում:
Ռեստորաններն ու սննդի կետերը դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ, ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: