Ռեստորանները, բացառությամբ հանգստյան օրերի, փակ տարածքներում այսօրվանից վերսկսում են աշխատանքը
Ռեստորանները, բացառությամբ հանգստյան օրերի, փակ տարածքներում այսօրվանից վերսկսում են աշխատանքը: Համապատասխան որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:
Ռեստորանները պետք է փակ տարածքներում ենթարկվեն հանձնարարականներին և չափանիշներին, որը կվերահսկվի համապատասխան գերատեսչությունների կողմից:
Ռեստորանները փակ տարածքներում վերսկսել էին հյուրերին ընդունել Բաթումիում՝ մարտի մեկից, իսկ այսօրվանից արգելքը չեղարկվում է ողջ Վրաստանի մասշտաբով: Սահմանափակումը կգործի շաբաթ-կիրակի օրերին:
Բացի այդ, ուժի մեջ է մնում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն գործող տեղաշարժի արգելքը: