Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը բանակցություններ կվարեն Պրահայում
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը բանակցություններ կվարեն Պրահայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում կբանակցեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ։ Տեղեկությունը տարածում է թուրքական «Սաբահ» հրատարակությունը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն է։

Հոկտեմբերի 6-7-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա եվրոպական քաղաքական համադաշնության առաջին հանդիպումը։