Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ ուղերձը, որը աշխարհը կստանա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, շատ կարևոր կլինի
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ ուղերձը, որը աշխարհը կստանա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, շատ կարևոր կլինի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարևոր է լինելու։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։

Նրա խոսքով, շատ կարևոր կլինի նաև այն մեսիջը, որը աշխարհը կստանա իրենց հանդիպումից հետո նախատեսված ասուլիսում։

«Այս այցի ընթացքում բոլորի ուշադրությունը հրավիրվում է «հացահատիկային միջանցքի» խնդրի վրա։ Սպասում են, թե սրանից ինչ դուրս կգա։ Այն ուղերձը, որը աշխարհը կստանա այս ասուլիսից հետո, շատ կարևոր կլինի։ Մեր հանդիպումը շատ կարևոր է լինելու»,- ասել է Էրդողանը։

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են Սոչիում: