Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան ամեն ինչ կանի Իսրայելի «բարբարոս» վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ իր երկիրն ամեն ինչ կանի Իսրայելի «բարբարոս» վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատասխանատվության ենթարկելու համար։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքում է Ռաֆահի վրա իրականացված հրթիռային հարձակմանը, որը, ըստ վերջին տվյալների, 45 մարդու կյանք է խլել։
«Մենք ամեն ինչ կանենք՝ պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսներին ու մարդասպաններին, ովքեր կապ չունեն մարդկության հետ»,- ասել է Էրդողանը։