Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հնարավոր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենա Նիկոլ Փաշինյանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հնարավոր է հեռախոսազրույց ունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները։
«Հավանաբար վաղը հեռախոսազրույց կունենամ Փաշինյանի հետ։ Այս քայլերը, որոնք հիմա արվում են Ղարաբաղում, կոռեկտ չեն։ Դրանք չեն կարող ընդունվել, և մենք դրանք դրական չենք համարում։ Փաշինյանի հետ զրույցում կասեմ, որ մենք չենք ճանաչում այս անօրինական ընտրությունները։ Արևմտյան ոչ մի երկիր նրանց չի ճանաչի»,- ասել է Էրդողանը «Մեծ դասակից» հետո հրավիրված ասուլիսում։
Բացի այդ, ըստ Էրդողանի, ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ՝ կապված Ղարաբաղում վերջին զարգացումների հետ։
Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիան դատապարտում է Ղարաբաղում կայացած այսպես կոչված ընտրությունները։