Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ջո Բայդենը վստահեցրել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման դեպքում, ինքը կաջակցի Թուրքիային F-16-ների վաճառքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ եթե Թուրքիան վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ապա Բայդենի վարչակազմը կաջակցի Կոնգրեսում Թուրքիային F-16-ների վաճառքին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Շվեդիան Վիլնյուսում պարտավորություններ է ստանձնել։ «Մենք ակնկալում ենք, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Բացի այդ, ինչպես նշել է Էրդողանը, «եթե ԱՄՆ Կոնգրեսում F-16-ի հարցում դրական զարգացումներ լինեն, կամ Կանադայում խոստումները կատարվեն, դա կարագացնի Թուրքիայի որոշումը Շվեդիայի վերաբերյալ»։