Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի վարչակազմը պետք է թույլ տա, որ մարդասիրական օգնությունն անցնի Ռաֆահի դարպասով
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի վարչակազմը պետք է թույլ տա, որ մարդասիրական օգնությունն անցնի Ռաֆահի դարպասով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի վարչակազմը պետք է թույլ տա, որ մարդասիրական օգնությունն անցնի Ռաֆահի դարպասով։

«Մենք մարդասիրական օգնության ինքնաթիռ ենք ուղարկել՝ բեռնված դեղամիջոցներով, չփչացող սննդով, ջրով»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարությունը նախապատրաստական ​​աշխատանքներ է տանում տարածաշրջան օգնության նոր նյութեր ուղարկելու համար։

«Այժմ, սերտ համագործակցելով Եգիպտոսի եղբայրական իշխանության հետ, Աստծո կամոք, մենք կշարունակենք մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Մենք ինտենսիվորեն շարունակում ենք մեր շփումները ճգնաժամից ելք գտնելու համար, հատկապես պատանդների ազատ արձակման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։