Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատճառով Իսրայելի արտգործնախարարը պահանջում է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարը պահանջում է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
«Թուրքիայի նախագահի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության արդյունքում ՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ կապ հաստատել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ և կոչ անել նրանց դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»֊ ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։
Էրդողանը իր ելույթում ասել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել։
«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա նման հիմարություններ անել Պաղեստինի հետ։ Ինչպես մենք մտանք Լիբիա Ղարաբաղում, նույնը կարող ենք անել նրանց հետ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Նա նաեւ չհստակեցրեց, թե ինչ միջամտության մասին է խոսքը։